Ամերիկյան գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի զարգացած են, քան կեսարյան հատման եղանակով ծնվածները:

Պատճառը գլխուղեղի UCP2 սպիտակուցն է, որը թույլ է տալիս ինտելեկտին զարգանալ երեխայի աճին զուգահեռ: Բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ սպիտակուցի մակարդակը բարձր է, պնդում են Յելի համալսարանի  ուսումնասիրողները: 

Գիտնականները փորձեր են արել մկների վրա:  Կեսարյան հատմամբ ծմված մկներն այդ սպիտակուցից ավելի քիչ են ունեցել, այդ պատճառով էլ մեծ տարիքում նրանք  բավականին հմտությունների չեն տիրապետել, հայտնում է «Նեդվիժիմոստ Ռոսսիի»-ն:

Մասնագետները նշում են այդ սպիտակուցի կարեւոր դերն ուղեղի ճիշտ զարգացման համար: Դա սպառնում է ինտելեկտի զարգացման անկանխատեսելի հետեւանքներով: