Նովոռոսիյսկի եւ Տուապսեի սեւծովյան նավահանգիստներում ցորենը թանկացել է 2011 թվականի համեմատությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուսական հացահատիկային միության փոխնախագահ Ալեքսանդր Կորբուտը նշել է, որ ներկայումս IV կարգի հացահատիկի գինը 300 դոլար է:
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերին այն եղել է 285, իսկ հոկտեմբերին`240 դոլար:
Ըստ ՌԴ-ի Գյուղատնտեսության նախարարության վերջին տվյալների` Ռուսաստանում ցորենը կազմել է 37.1 միլիոն տ` 2011 թվականի 38.7 միլիոն տ-ի համեմատ: Դա պայմանավորված է չոր եղանակով: 2012 թվականի սպասվելիք բերքը կարող է լինել 73-75 միլիոն տ: Հիշեցնենք, որ 2011 թվականին այն կազմել է 95 միլիոն տ: Ռուսական ցորենի գնի վրա ազդում է նաեւ երաշտը ԱՄՆ-ի եգիպտացորենի գոտում, որը բարձրացրել է հացահատիկային գները:
Նշենք, որ ռուսական ցորենի պահանջարկը կարող է նվազեցնել Եգիպտոսի իրավիճակը, որն աշխարհի ամենախոշոր ներկրողն է: Ինչպես նշել է Ա. Կորբուտը, երկիրն ունի նախորդ տարվա ցորենի պաշարներ: Բացի դրանից Ռամադան ամսվա ընթացքում առեւտրային աշխուժությունը նվազել է:




























