Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթյանահուն եւ Պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը աշնանը ցանկանում են հարվածել Իրանի միջուկային օբեկտների վրա, ավելի հստակ, մինչեւ ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունները: Բայց նրանց որոշմանը չեն աջակցում երկրի զինվորական հրամանատարությունը եւ հատուկ ծառայությունները:

Ինչպես նշում է«Եդիոտ Ախրոնոտ»-ը, զինվորական  շտաբի ղեկավարը ընդունում է, որ իրանական կողմը  հարձակումը անպատասխան չի թողնի` օգտագործելով նաեւ լիբանանյան «Հըզբոլահ» շարժումը` իր հազարավոր հրթիռներով, եւ հակամարտության արդյունքում Իսրայելն ամեն օր ստիպված կլինի ծախսել կես միլիարդ շեքել (375 միլիոն դոլար):

Միաժամանակ Էհուդ Բարաքը վստահ է, որ Իսրայելը կհաղթահարի եւ լքյալ չի դառնա միջազգային հանրության աչքին, որը  իրանական միջուկային խնդրի լուծման հարցում շեշտը դնում է բանակցությունների շարունակման եւ պատժամիջոցների կիրառման վրա:

Իր հերթին Նեթանյահուն վստահ է, տեղեկացնում է պարբերականը, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը, չնայած բոլոր վստահեցումներին, չի կարողանա ժամանակին կանգնեցնել Իրանին` ատոմային զենք ստեղծելու մտադրության մեջ:

Ետնաբեմի վեճերի առանցքում է հայտնվել վերջերս հեռուստաեթերով հնչած  վարչապետի այն նախադասությունը, ըստ որի ռմբակոծման որոշումը կկայացնի քաղաքական վերնախավը, իսկ զինվորականները այն կիրականացնեն: Միեւնույն ժամանակ Նեթյանահուն հիշեցրել է, որ իրեն նախորդած վարչապետ Մենահեմ Բեգինը 1981 թ-ին հրամայել է ռմբակոծել Իրաքի միջուկային ռեակտորները` չնայած բանակի եւ հատուկ ծառայությունների ընդդիմությանը:

Որպես Իրանի դեմ անհապաղ ռազմական գործողությունների հակառակորդ` նշվում  է աշխատակազմի ղեկավար Բենի Հանցի,  ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիրա Էշելի, արտաքին հետախուզության տնօրեն Մոսսադ Թամիրա Պարդոնի, ռազմական հետախուզության ղեկավար Ավիվա Կոխավինի եւ անգամ նախագահ Շիմոն Պերեսի անունները, վերջինս  հիմնականում օժտված է ներկայացուցչական պատասխանատվությամբ, բայց երկրում եւ երկրի սահմաններից դուրս ունի անձնական մեծ ազդեցություն:

«Պետական բարձրագույն մակարդակներում` դա լինի   զինվորական հրամանատարությունը,  հատուկ ծառայությունների ղեկավարությունը, թե անգամ նախագահը, չկա ոչ մի մարմին, որը հանդես կգա ներկայումս  Իրանի հանդեպ Իսրայելի ուժի կիրառման օգտին»,-նշում է թերթը:

Մամուլի տեսաբանները որպես օրինակ են բերում նաեւ «ԱՄՆ-ում շատ շատերի`այդ թվում պաշտոնյաների կարծիքները, ըստ որոնց Նեթանյահուն եւ Բարաքը ձգտում են Ամերիկային, իր կամքին հակառակ,  ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ»: