Իրաքում մահապարտը պայթյուն է իրականացրել շիական մզկիթում: Զոհվել է երկու մարդ, 50-ը` վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, առավոտյան նամազից հետո Բաղդադից 90 կմ հեռավորության վրա գտնվող Մոսուլ քաղաքի մզկիթում: Պայթյունն իրականացրել է «Գոլոս Ռոսիին»:
Շիաների վրա հարձակումները վերջին շրջանում սովորական են դարձել: Ծայրահեղականների ակտիվությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերին ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո:
Նշենք, որ Ալ-Թանմիա բնակավայրում օգոստոսի 8-ին պայթյունի հետեւանքով սպանվել էր 8 մարդ, 40-ը` վիրավորվել էին:




























