ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ մտցնել Սիրիայի դեմ: Դրանք կարող են առնչվել իրանական մի քանի իրավաբանական անձանց:

«Մենք հետայսու խստացնելու ենք պատժամիջոցները ռեժիմին աջակցող կազմակերպությունների դեմ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Եվրամիության 27 անդամ-երկրների արտգործնախարարներ հուլիսի 23-ին որոշում էին կայացրել Սիրիա սպառազինությունների առաքման վրա էմբարգո մտցնել: Ըստ պայմանավորվածության, Եվրամիությունը ստուգելու է նավերն ու օդանավերը, որոնք կասկածվում են Սիրիա զենք առաքելու մեջ: Պատժամիջոցների «սեւ ցանկում» հայտնվել են 52 սիրիական ընկերություններ եւ 155 քաղաքացիներ: