Իտալիայի կառավարությունը վաճառքի է հանել պետության սեփականության տակ գտնվող պալատներն ու հինավուրց ամրոցները։ Իշխանությունը հույս ունի այս կերպ պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, եւ ակնկալում է գործարքից աշխատել 42 մլրդ եվրո, որը կուղղի առավել աղքատ նահանգների պարտքերը մարելուն։ Ըստ օտարման ծրագրի՝ նախատեսվում է վաճառել 350 պատմական կառույցներ։

Պետական պարտքը մարելու նպատակով նման ծրագիր առաջարկել է Իտալիայի էկոնոմիկայի նախարար Վիտորիո Գրիլին։ Համաձայն ծրագրի՝ պետությունը կարող է ամրոցների վաճառքից Իտալիայի ՀՆԱ 1 տոկոսին համարժեք գումար աշխատել, բացի դրանից վաճառքի դեպքում պատմական կառույցների վրա ծախսերը կնվազեն։

«Дни.Ру»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի իշխանությունները ամրոցներն առաջին հերթին մտադիր են վաճառել ներդրումային հիմնադրամներին, որոնք ներդրումներ կկատարեն դրանց բարենորոգման համար։ Որոշ դեպքերում, պետական մարմինները մասնաբաժին կունենան։