Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Եւս մեկ մարդ վիրավորվել է:
Տղամարդը կրակ է բացել Միսիսիփի նահանգի Վիկսբերգ քաղաքի գիշերային ակումբում: Ոստիկանությունը կարծում է, որ կրակն արձակել է 22-ամյա Ռայան Քլարկ Պետերսոնը: Կասկածյալին դեռ չեն կարողացել ձերբակալել, հաղորդում է «Պոդրոբնոստին»;
ԱՄՆ-ում վերջին շրջանում զանգվածային սպանությունները համաճարակի բնույթ են կրում: Նշենք, որ օգոստոսի 5-ին Օուկ-Քրիքում տղամարդը մտել էր սիկհերի տաճար եւ անկանոն կրակ բացել` սպանելով վեց մարդու: Օգոստոսի 7-ին Դեթրոյթի նավահանգստում մի կին կրակել էր բազմության վրա, 7 մարդ ծանր վիրավորվել էր:




























