Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են քաղաքապետի 5 թեկնածուներ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում թիվ 30 ըտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն ասաց, որ առաջադրվել են ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռիի նախկին փոխմարզպետ, ԲՀԿ-ական  Էդիկ Կարախանյանը, ՄԻԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար Տարոն Ապրեսյանը, անկուսակցական, «Պոպուլեքս»ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը  և Տիգրան Գրիգորյանը, ով առաջադրվել է այսօր:

Նշենք, որ այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 18-ին ավարտվել է թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Ինքնաբացարկի մասին դիմումները թեկնածուները կարող են ներկայացնել մինչեւ օգոստոսի 30-ը: Իսկ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին: