Երկու իսպանացիներ` ձախ արմատական Աշխատանքային միության անդամներ, գիշերն անցկացրել են Սեվիլիայի ոստիկանությունում, ուր նրանք հայտնվել էին տեղական սուպերմարկետից գողություն անելու մեղադրանքով: Տեղական մամուլը նրան կնքել է Ռոբին Հուդի հետնորդներ անունով, քանի որ գողացված սննդամթերքը նախատեսված էր աղքատ ընտանիքների համար:

«Վերցրել սնունդն ու բաժանել նրանց, ովքեր իսկապես ծանր ժամանակներ են ապրում… Եթե դա գողություն է, լավ, ես մեղավոր եմ»,- պատմել է Մոլերոն, ում 3 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է Euromag-ը:

Նշենք, որ իսպանիան լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, տարվա սկզբից երկիրը ռեցեսիայի մեջ է: Ներկայումս աշխատանք է որոնում յուրաքանչյուր 4-ը` մոտ 5 մլն 700 հազար մարդ: