Բրեդ Փիթին եւ Անջելինա Ջոլիին պատկանող Շատո Միրվալ առանձնատանը արդեն մի քանի օր իրարանցում է տիրում: «Утро.Ру»-ի փոխանցմամբ, այստեղ անընդհատ հյուրեր են ժամանում, ծառաները զարդարում են տան հարակից այգին: Պապարացիները պարզել են, որ աստղային զույգը պատրաստվում է ամուսնության, սակայն ինքը Փիթը մեկնաբանելով իրադարձությունը՝ նշել է, որ պատրաստությունները կապված են իր ծնողների Ոսկի հարսանիքի հետ:
Պապարացիները, սակայն, հակված չեն հավատալու Փիթին, որովհետեւ հյուրերի ցանկն ուսումնասիրելուց անունների մեջ գտել են Ջորջ Քլունիի անունը, իսկ դա նշանակում է, որ աստղային զույգն իր հարսանիքին է պատրաստվում, հետեւաբար Քլունիին չէին հրավիրի:
Պարզվել է նաեւ, որ Ֆրանսիայի հարավում գտնվող առանձնատուն է ժամանել նաեւ ոսկերիչ Ռերբերտ Պրոկոպը, ով Ջոլիի համար 250 հազար դոլար արժողությամբ մատանի է պատրաստել:
Հիշեցնեն, որ չնայած աստղային զույգը ամեն կերպ գաղտնի է պահում անձնական կյանքի մանրամասները, այնուամենայնիվ պարզվել է, որ նրանք մի քանի ամիս առաջ նշանվել են:



























