ԱՄՆ Ուեյք Ֆորեսթի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ գերադասում են բնական կանացի գեղեցկությունը՝ արհեստականից: Անցկացված փորձի մասնակիցները խոստովանել են, որ ցանկանում են կանանց տեսնել առանց դիմահարդարման կամ առավելագույնը գոնե թեթեւ ցերեկային դիմահարդարումով: MIGnews-ը նշում է, որ կանանց եւ տղամարդկանց միջեւ գեղեցկության ընկալման հակասություն կա:
Հարցման տվյալների համաձայն, կանանց 90 տոկոսը երբեք դուրս չի գա տանից, եթե դիմահարդարում չի արել: Կանանց 64 տոկոսը խոստովանել է, որ աշխատանքի չեն մեկնի առանց դիմահարդարման, իսկ 44 տոկոսը վստահեցրել է, որ նույնիսկ առանց դիմահարդարման լուսանկարներ չեն բեռնում ինտերնետ:




























