Ֆիլմերի ամենահաճախելի կայքերից մեկը՝ moviefancentral.com-ը, հրապարակել է ամենասեքսուլ դերասանների ցանկը, որը որոշել են կայքի այցելուները՝ մասնակցելով երկշաբաթյա առցանց հարցմանը:
Այսպիսով՝ ամենասեքսուալ դերասանն է Ռոբերտ Դաունի կրտսերը (Շերլոկ Հոլմսի դերակատար): Դաունին այս պատվավոր տեղը գրավել է՝ «գահընկեց» անելով Քրիստիան Բեյլին: Դաունին հաղթել է նաեւ «ամենասեքսուալ «լավ տղեն» եւ «40-ն անց ամենասեքսուալ տղամարդը» անվանակարգերում: «Сплетник»- ի տեղեկացմամբ՝ նա շրջանցել է Դենիել Կրեյգին, Ջորջ Քլունիին, Շոն Բինին եւ Հյու Ջեքմանին:
Բացի դերասաններից ուշադրության են արժանացել նաեւ մարզիկները: Այստեղ նախկինի պես գերիշխում է Դեւիդ Բեքհեմը. նրան «ամենաթեժ աթլետ» անվանակարգում հաղթող են ճանաչել:



























