Ամերիկացի Ջեյմս Փաթերսոնը` հոգեբան Ալեքս Քրոսի մասին վեպերի հեղինակը, երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը:
2011 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի ապրիլը Փաթերսոնը վաստակել է 94 միլիոն դոլար: Forbes-ը հայտնում է, որ այդ ընթացքում նա լույս է ընծայել 11 գիրք:
Երկրորդ հորիզոնականում է Սթիվեն Քինգը` տարեկան 39 միլիոն դոլարով: Նա գրել է գիտաֆանտաստիկ «11/22/63» վեպը, ինչպես նաեւ «Մութ աշտարակը» վեպի 8-րդ գիրքը:
Երրորդ տեղում է դետեկտիվների հեղինակ Սթեֆանի Փլամ Ջանեթ Իվանովիչը` տարեկան 33 միլիոն դոլարով:
Չորրորդն է Ջոն Գրիշեմը` 26 միլիոն դոլարով: Մանկագիր Ջեֆ Քինը վաստակել է 25 միլիոն դոլար, գրում է «lenta.ru»-ն:
Դանիելա Ստիլն այս անգամ 8-րդ տեղում է` վաստակելով 23 միլիոն դոլար: Նրան հաջորդում է Սյուզըն Քոլինզը` 20 միլիոն դոլարով:
Սթեֆանի Մայերը, որը գրել է «Մթնշաղը», 14-րդ տեղում է` 14 միլիոն դոլարով:
Ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում կրկին հայտնվել է Ջոան Ռոուլինգը` 17 միլիոն դոլարով:
Նրանից ներքեւ է Ջորջ Մարթինը` 15 միլիոն դոլարով:
Ցուցակը եզրափակում է Ռիկ Ռիորդանը` 13 միլիոն դոլարով:
2013 թվականին ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը, ըստ Forbes-ի կանխատեսման, կգլխավորի Է. Լ. Ջեյմսը (EL James)` «Մոխրագույնի 50 երանգ» սիրային եռագրության հեղինակը:




























