Լիբիայում սպանվել է բանակի գեներալ Մոհամեդ Հադիա ալ Ֆեյթուրին: Նա բռնակալ Մուամար Քադաֆիից ապստամբների կողմն անցած  զինվորական առաջին ղեկավարներից է եղել: 

Նոր իշխանության օրոք գեներալը գլխավորել է  պաշտպանության նախարարության սպառազինման եւ զինամթերքի ծառայությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Գեներալն սպանվել է օգոստոսի 10-ին Բենգազիում, մզկիթից դուրս գալիս:

Լիբիայի արեւելքում վերջերս հաճախակի են դարձել հարձակումները եւ սպանություները: Նախորդ շաբաթ Բենգազիի ռազմական հետախուզության գրասենյակը հարձակման էր ենթարկվել, այնտեղ պայթյուն էր տեղի ունեցել: Զոհեր եւ տուժածներ չեն եղել: