Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանի ուղեբեռափոխադրման գոտու վրա հայտնաբերվել է հարբած վիճակում քնած նորվեգացի զբոսաշրջիկ:
Մոտավորապես 36-ամյա տղամարդը օդանավակայանում անցել է ռեգիստրացիայի սեղաններից մեկի վրայով եւ քնել է ուղեբեռափոխադրող գոտու վրա: Երբ աշխատանքի է դրվել շարժագոտին, տղամարդը քնած վիճակում անցել է 50 մետր տարածք, հայտնում է «Ռոսբալտը»-ը:
Երբ օդանավակայանի աշխատակիցները բեռների զննման համար նախատեսված ռենտգենի սարքավորման վրա նկատել են զբոսաշրջիկին, նա դեռ շարունակում էր քնած մնալ: Շարժագոտու կանգնեցումից հետո դեպքով զբաղվել է ոստիկանությունը: Ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ գտնվող զբոսաշրջիկին մեղադրանք կներկայացվի:




























