ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Թուրքիա, որտեղ բանակցություններ կանցկացնի այդ երկրի ղեկվարության հետ հարեւան Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Քլինթոնը կհանդիպի նաեւ  Թուրքիայում գտնվող սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ակնկալվում է, որ Էրդողանի եւ Գյուլի հետ  բանակցությունների ժամանակ կքննարկվեն հարցեր`Բաշար Ասադի ռեժիմի հնարավոր տապալումից հետո  անցումային  շրջանի նախապատրաստման հետ կապված:

Երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը կարող է հայտնել նաեւ ԱՄՆ-ից լրացուցիչ մարդասիրական օգնության  հատկացման մասին, հաղորդում է  «Ինտերֆաքսը»: