Օգոստոսի 11-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Գագիկ Մ.-ն՝ հայտարարելով, որ իրեն դիտավորյալ վրաերթի են ենթարկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ժամը 00.05-ին Երեւանի Մազմանյան եւ Շիրազի փողոցների հատման մասում վիճաբանել է իր ծանոթ Արմանի հետ, որը մի քանի րոպե անց Մազմանյան փողոցի 10/1 շենքի բակում իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն եւ պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանին եւ նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: