Հնդկաստանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով ավելի քան 40 մարդ զոհվել, 20-ը` վիրավորվել են:
Մարդատար ավտոբուսը Հնդկաստանի հյուսիսում գտնվող Խիմաչալ-Պրադեշ նահանգում ընկել է կիրճը:
Ինչպես հայտնում է DPA գործակալությունը, 44 ուղեւորի համար նախատեսված ավտոբուսում 75 մարդ է եղել:
Ոստիկանության տվյալներով, ավտոբուսը, լեռնային ճանապարհի վրա շեշտակի շրջադարձի ժամանակ, կորցնելով կառավարումը, ընկել է 100 մետր բարձրություն ունեցող Չամբա հովիտը:
Փրկարարական գործողություններ են իրականացվում, իշխանությունները վախենում են, որ զոհվածների թիվը կարող է մեծանալ:




























