Շենգեն վիզաներ տրամադրելու շուրջ Լիտվայի Հանրապետության եւ Դանիական Թագավորության արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք բերած փոխադարձ համաձայնությունը ուժի  մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ Լիտվան Երեւանում կներկայացնի Դանիային: Այս մասին հայտնում է «The Baltic Course»-ը:

Ըստ այդ համաձայնության` Դանիա մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները պետք է շենգենյան վիզա ստանալու համար դիմեն Երեւանում Լիտվայի դեսպանատուն: Հայաստանում Լիտվան ներկայացնում է նաեւ Էստոնիայի, Իսպանիայի եւ Հունգարիայի հյուպատոսական շահերը:

Այս համաձայնագրով  կերկարաձգվի նաեւ Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում հյուպատոսական ներկայացուցչությունը, որտեղ 2009 թ-ից Լիտվան ներկայացնում է Դանիային: Այստեղ Լիտվան նաեւ ներկայացնում է Բելգիան, Էստոնիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան`վիզայի տրամադրման հարցում: