Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում գրանցվել է 463 տնտեսական հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 566-ի դիմաց: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ:

Այդ թվում` 2012թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիության 11 դեպք (2011-ին 25 դեպք), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտի օրինականացում  16 (2011-ին` 4), կեղծ փող, կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը, իրացնելը  81 (2011-ին 138), հարկերի, տուրքերի վճարումից խուսափելը` 80 (2011-ին 142), ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառություն` 0 (2011-ին 5 դեպք):

 2012թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է մաքսանենգության 33, 2012-ի 37 դեպքի դիմաց:

Գրանցվել է նաեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ 242հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 215  դեպքի դիմաց: