Իրանի դեմ ԱՄՆ-ի ընդունած միակողմանի պատժամիջոցները գործնականում չեն անդրադառնա Իրանի տնտեսական իրավիճակի վրա, քանի որ Իրանի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերությունները սառեցված են արդեն վաղուց, դրանք գործնականում զրոյական են, այնպես որ  նոր պատժամիջոցներն ավելի շատ դեկլարատիվ բնույթի են:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրանագետ Կարինե Գեւորգյանը;

Ըստ փորձագետի` ԱՄՆ-ն փորձում է փակել այն անցքերը, որոնք գտնում են ընկերությունները Իրանի հետ երրորդ անձանց միջոցով միջնորդավորված առեւտրի համար, այսինքն, այսպես կոչված «կախարդների որս» է տեղի ունենում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է ընդունել, որը նախագահ Օբաման ստորագրել էր օգոստոսի 10-ին: 

Փատաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում նրանց նկատմամբ, ովքեր համագործակցում են Իրանի վառելանյութային, նավթաքիմիական կամ գազային հատվածի հետ, կամ էլ օգնում են երկրի նավթային կամ գազային արդյունաբերությանը ձեռք բերել տարբեր ապրանքներ: