Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում գրանցվել է պետական իշխանության եւ  կառավարման կարգի դեմ ուղղված 895 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1062-ի դիմաց: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ:

Հաշվետու ժամանակահատվածում, ինչպես եւ նախորդ տարվա առաջին վեց ամիսներին պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն տեղի չի ունեցել:

Գրանցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահման 41 ((2011-ին 26) դեպո, կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության 25 (2011-ին 33), իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 23 (2011-ին 32), զորակոչից խուսափելու 410 (2011-ին 471) դեպք:

2012թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է պետական իշխանության եւ  կառավարման կարգի դեմ ուղղված 396 այլ հանցագործություն` նախորդ տարվա 500  դեպքի դիմաց: