Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունները բացահայտվել են 88 տոկոսով: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ:

2012թ. առաջին վեց ամիսներին քննվել է 7560 հանցագործություն, բավահայտվել է 6656-ը կամ 88 տոկոսը (2011-ին քննվել է 8465, բացահայտվել 7267 դեպք կամ 85,8 տոկոսը):

Ծանր հանցագործություններ- քննվել է 1079, բացահայտվել 694 կամ 64,3 տոկոսը (2011-ին քննվել է 2655, բացահայտվել 1975 դեպք կամ 74,4 տոկոսը):

Առանձնապես ծանր հանցագործություններ- քննվել է 104, բացահայտվել 84 դեպք կամ 80,8 տոկոսը (2011-ին քննվել է 149, բացահայտվել 133 դեպք կամ 89,3 տոկոսը):

Միջին ծանրության հանցագործություններ- քննվել է 1872, բացահայտվել 1600 դեպք կամ 85,5 տոկոսը (2011-ին քննվել է 1659, բացահայտվել 1479 դեպք կամ 89,2 տոկոսը):

Սպանություն- քննվել է 28, բացահայտվել 19 դեպք կամ 67,9 տոկոսը (2011-ին քննվել է 28, բացահայտվել 23 դեպք կամ 82,1տոկոսը):

Սպանության փորձ- քննվել է 17, բացահայտվել 16 դեպք կամ 94,1տոկոսը (2011-ին քննվել է 20, բացահայտվել 18 դեպք կամ 82,1 տոկոսը):