Հնդկաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 52-ի: Վիրավորվել է 46 մարդ: Ճգրտված տվյալները հայտնում է AP-ը` վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Ավելի վաղ տեղեկացվել  է 40 զոհի մասին:

Տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ռաջա Կումարի խոսքով, 60 հոգու համար նախատեսված ավտոբուսը գերբեռնված է եղել, ուղեւորներ են եղել անգամ տանիքի վրա: Ոստիկանները ենթադրում են, որ հենց այս հանգամանքը կարող էր վթարի պատճառ դառնալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հնդկաստանի հյուսիսային Խիմաչալ-Պրադեշ նահանգում մարդատար ավտոբուսը ընկել է կիրճը:

Ոստիկանների տեղեկությամբ, ավտոբուսը լեռնային ճանապարհի շեշտակի շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը եւ ընկել է 100 մետր բարձրություն ունեցող Չամբա հովիտը: