Հնդկաստանում արմատականները սպառնում են ծծմբաթթու լցնել ջինս կրող կանանց վրա: Այդպիսի սպառնալիք պարունակող ձեռագիր պաստառներ են հայտնվել հնդկական Ջարկհանդ Ռանչի նահանգի խոշոր քաղաքների բուհերի պատերին:

Դրա ետեւում «Jharkhand Mukti Sangh» անհայտ խմբավորումն է: Ծայրահեղականները խոստացել են օգոստոսի  20-ին ծծմբաթթվային գրոհ սկսել բոլոր այն կանաց եւ աղջիկների դեմ, ովքեր հրաժարվել են հնդկական ավանդական տարազից եւ ջինս են կրում:

Թեեւ ոստիկաններն արագ հեռացրել են պաստառները եւ ուժեղացրել պարեկությունը, սակայն հատկապես ուսանողուհինը խիստ անհանգստացած են:

Պաստառները նաեւ նախազգուշացում են պարունակել օտարերկրյա կազմակերպություններին հող եւ անշարժ գույք վաճառողների եւ «կողմանկի անձանց պետական պաշտոնների նշանակողների» հասցեին: