Կանդական «Conquest Vehicles» ընկերությունը, որը հայտնի է աշխարհում ամենապաշտպանված  «Knight XV» ամենագնացով, ներկայացրել է իր առաջին ոչ զրահապատ մոդելը: «Evade» կոչվող նորույթի արժեքը բազային հագեցվածությամբ կազմում է  579 հազ. դոլար:

Ամենագնացը պատրաստվել է «Ford F-550 Super Duty» պիկապի մոդելի հիման վրա, օգտագործվել է պողպատ եւ ալյումին, եւ առաջարկում է երկու շարժիչ` բենզինային եւ դիզելային, հաղորդում է  autorambler.ru-ն:

Ամենագնացը կարող է հագեցվել սրահի առջեւի եւ ետնամասին միջնորմով կամ մեծ հարթէկրան հեռուստացույցով, գիշերային դիտարկման խցիկներով առջեւից եւ ետեւից, վերեւում կարող են դրվել կառավարվող լուսարձակներ: