Բրիտանացի դերասնուհի Կիրա Նայթլին կմարմնավորի Ջեք Ռայանի կնոջը` լրտեսի մասին նոր ֆիլմում, որը նախնական տարբերակով կոչվում է «Մոսկվա»:

ԿՀՎ վերլուծաբան Ջեք Ռայանի արկածների մասին նոր ժապավենի հեղինակը գրող Թոմ Քլենսին է: Ըստ սցենարի` ուղեւորվելով Մոսկվա ոմն միլարդատիրոջ մոտ աշխատելու, Ռայանը  հայտնվում է դավադրության կենտրոնում, որի նպատակը դոլարի անկումն ու ոչնչացումն է:

Երբ նախկին ԿՀՎ-ականն իմանում է ռուս օլիգարխի ծրագրերի մասին, դավադիրների թիրախում հայտնվում է  նրա կինը: Այնպես որ ԱՄՆ-ի հետ միաժամանակ, Ռայանը ստիպված է լինում փրկել  նաեւ սեփական կնոջը: