Ամերիկացի հայտնի գործարար եւ մեկենաս Ջորջ Սորոսը պատրաստվում է նորից ամուսնանալ:  Իր 82-ամյակի արարողության ժամանակ նա խոստովանել է,  որ արդեն նշանադրվել է 40-ամյա Տամիկո Բոլտոնի հետ, տեղեկացնում է Reuters-ը: Սա լինելու է Սորոսի երրորդ, նրա ընտրյալի` երկրորդ ամուսնությունը:

Գործարարի ընկերների խոսքով` Սորոսն ու Բոլտոնը ծանոթացել են 2008թ-ին: Հարսնացուն, ով նախկինում զբաղվել է համացանցով սննդային հավելանյութերի վաճառքով, ներկայումս օն-լայն յոգայի պարապմունքներ առաջարկող ընկերության ղեկավար է: Սորոսն արդեն հարսնացուին նվիրել է ամուսնական մատանի` պատրաստված վարդագույն ոսկուց` «Graff» ընկերության անդամանդով եւ պլատինե շրջանակով: Ամուսնության արարողության ժամկետի մասին չի հաղորդվում:

Նախորդ ամուսնություններից Սորոսը 5 երեխա ունի: