Ուլյանովսկի ոստիկանությունը գտել է դերասան Դմիտրի Խառատյանի «Toyota Land Cruiser 200» մակնիշի մեքենան, որը գողացվել էր երկու տարի առաջ:

Ռուսաստանի ՆԳՆ մարզային վարչության աշխատակիցները երկու մեքենա են բերման ենթարկել: Ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանցից մեկի սերիական համարանիշերը փոխված են, իսկ իսկական համարանիշերը  պատկանել են Խառատյանի` 2010թ. գողացված մեքենային:

Մեքենայի նոր սեփականատերը ոստիկանությանն  ասել է, թե մեքենան գնել է  նախկինում իրեն անծանոթ քաղաքացուց եւ ոչինչ չի իմացել գողության մասին: Ներկայումս նյութեր են ուղարկվել ՆԳՆ Մոսկվայի վարչություն`  հարուցված քրեական գործով վարույթը վերականգնելու համար: