Աֆղանստանում կանխվել է փոխնախագահի եւ խորհրդարանի դեմ ահաբեկչությունը: Մահապարտ ահաբեկիչները որոշել են իրենց պայթեցնել խորհրդարանի շենքի եւ երկրի փոխնախագահ Քարիմ Հալիլի տան մոտ:

Իրավապահ մարմինների աշխատակիցները նախօրեին գրոհով վերցրել են ահաբեկիչների թաքստոցը: Ձերբակալվել է հինգ մարդ, այդ թվում` Պակիստանի քաղաքացիներ:  Առգրավվել են երեք  «մահապատի բաճկոն», ինքնաձիգեր, ականանետեր, գնդացիրներ, նռնակներ եւ այլ զինամթերք: