ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հանդես է եկել Համաշխարհային օվկիանոսն աղտոտումից պահպանելու նախաձեռնությամբ:
Հարավային Կորեայում Համաշխարհային օվկիանոսի եւ ափամերձ գոտիների բնապահպանական խնդիրներին նվիրված մասնագիտացված ԷՔՍՊՈ-2012-ի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել «Օվկիանոսային պայմանագիր» նախաձեռնությամբ (Ocean Compact):
Նրա խոսքով, «Օվկիանոսյաին պայմանգիրը» պետք է ուղղվի «օվկիանոսի առողջության ամրապնդմանը»: Այն կոչ է պարունակում այն երկրներին, որոնք ավելի շատ կարող են տուժել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումից, սպառնալիքի նվազեցման միջոցառումներ մշակել:
«Օվկիանոսի թթվայնության բարձրացումը` ածխածնի արտանետումների հետեւանքով, սպառնում է մեր օվկիանոսների գոյության հիմքերին, իսկ ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է աշխարհի քարտեզի փոփոխությամբ` միլիոնավոր մարդկանց կյանքի գնով»,-մշել է նա:




























