Սանկտ Պետերբուրգի «Սամսոն» մսամթերքի կոմբինատում Մադոնան զբաղվում է իր նոր տեսահոլովակի նկարահանումներով:

Օգոստոսի 9-ի համերգից հետո նա չի լքել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը, հաղորդում է Life News-ը: Թե ինչու է ընտրվել հատկապես այդ վայրը, չի պարզաբավում: Նշվում է միայն, որ կոմբինատի աշխատակիցներն  ազատ են թողնվել` առանց պատճառները բացատրելու: Նկարահանումները կատարվում են  գաղտնիության պայմաններում:

Կոմբինատում  նկարահանումներից հետո Մադոնան ձայնագրությունը կշարունակի «Ցիտադել» բիզնես-կենտրոնում: