Ֆրանսիայի Կանն քաղաքում օգոստոսի 12-ին գիշերային ակումբի մոտ անհայտ անձը բռունցքով հարվածել է Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ Էդմունդ Բերթիլին:
Արքայազնը «Baoli» ակումբից դուրս է եկել իր ընկերուհու` Սոֆյա Հելքվիսթի եւ ընկերների հետ: Այդ պահին, ըստ տեղական լրատվամիջոցների, անհայտ անձը հարվածել է արքայազնին , հետո փորձել է բռնել նրա կոկորդից: Կատարվածին միջամտել է Կարլ Ֆիլիպի ընկերուհին, փորձելով պաշտպանել նրան: Դրանից հետո ակումբի մոտ ծեծկռտուք է սկսել մի քանի հոգու մասնակցությամբ, իսկ արքայազնն ու նրա ընկերուհին հեռացել են անվտանգ վայր:
Նշվում է, որ արքայազնն իրեն լավ է զգում եւ որեւէ վնասվածք չի ստացել:
Կարլ Ֆիլիպը Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI –ի միակ որդին է:




























