Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 9,7 կմ խորության վրա` Հոտան քաղաքից 282 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: