Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում նորից հեգնական գրառումներ է կատարել երգչուհի Ելենա Վաենգայի հասցեին: Սոբչակը գրել է, թե «Forbes»-ի կողմից հանրահայտ անձանց վարկանիշային ցուցակի հրապարկումից հետո «հասկացել է Վաենգային» (հասկանալը գրելով ուղղագրական սխալով):

«Իսկ դա շոու-բիզնեսի աստեղերի ընդհանուր վարկանիշն է. ես յոթերորդ, նա` 14-րդ, իսկ Վալերիան` առահասարակ 17-րդ տեղում է»,-գրել է Սոբչակը:

Ավելի վաղ նա իր միկրոբլոգում տեղադրել էր Վաենգայի` ուղղագրական սխալներով գրված քննադատությունը` «Pussy Riot» խմբի հասցեին եւ ավելացրել. «Ծանոթացեք, սա Վաենգան է, ժողովրդական աստղ: Դաշնային հեռուստաալքիների սիրելին»:

Հիշեցենենք, որ օգոստոսի  2 –ին իր պաշտոնական կայքում Վաենգան քննադատական  գրառում էր թողել «Pussy Riot»-ի խմբի վերաբերյալ:  «Մզկիթ» բառում թույլ տալով ուղղագրական սխալ` նա հետո ներողություն  էր խնդրել մահմեդականներից. «Ներեցեք ցասման մեջ էի...Զգացմունքներ եւ անգրագիտություն»: Այս գրառումը լայն քննարկման առարկա էր դարձել համացանցում: