Օրմուզի նեղուցի մուտքի մոտ այսօր` օգոստոսի 12-ին  բախվել են ԱՄՆ ռազմածովային նավատարմի «Porter» հրթիռակիր նավն ու Պանամայի դրոշի տակ նեղուց դուրս եկած ճապոնական «Օտովասան» լցանավը:

Ըստ ԱՄՆ ՌԾՈւ հինգերորդ նավատորմի շտաբի` միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, նավթի արտահոսք եւս չի եղել:  Ներկայումս հաշվարկվում է երկու նավերին հասցված վնասը, պարզվում են կատարվածի հանգամանքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: