Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալության աշխատակցին սպանված են գտել Դամասկոսի արվարձանում գտնվող իր տանը:

«Սիրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ չդադարող հարձակումների շրջանակում զինված խմբավորումն սպանել է գործակալության տեղական նորությունների բաժնի ղեկավար Ալի Աբասին»,-ասվում է  գործակալության հողորդագրության մեջ:

Նշվում է, որ սա  առաջին հարձակումը չէ Սիրիայի պետականամետ լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ: Օգոսոսի 11 –ին Դամասկոսի արվարձանում «Al-Ikhbariya» հեռուստաընկերության չորս աշխատակիցներ էին առեւանգվել գրոհայինների կողմից: