Սիրիայում ոչնչացվել է ահաբեկչական «Ֆրոնտ ալ Նուսրի» խմբավորման առաջնորդներից մեկը: Խմբավորումը երկրում գործում է քաղաքացիական պատերազմի սկզբից, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը: Վաել Մոհմադ ալ Մաջդալավին սպանվել է Դամասկոսում: Նրա ոչնչացման գործողությունների իրականացման հարցում իրավապահներին աջակցել են նաեւ քաղաքացիական անձինք:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», «Ֆրոնտ ալ Նուսրին» նախկինում ստանձնել էր Սիրիայում կատարված մի շարք ահաբեկչությունների պատասխանատվությունը:




























