Արաբական պետությունների լիգան հետաձգել է անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, հաղորդում է  «Էխո Մոսկվին»:

Նախարարները պետք է հավաքվեին օգոստոսի 12 –ին` Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Սպասվում էր, որ հանդիպմանը պետք է քննարկվեր Սիրիայում իրավիճակը: Բացի այդ, նախարարները պետք է համաձայնեցնեին Սիրիայի հարցով հատուկ բանագնացի թեկնածությունը, քանի որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Քոֆի Անանը օրերս վայր էր դրել իր լիազորությունները:

ԱՊԼ ներկայացուցիչը չի հայտնել հետաձգման պատճառների եւ նոր հանդիպման ժամկետի մասին: