Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին  պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Հուսեյն Տանտավիին եւ գլխավոր շտաբի պետ Սամի Էնանին, հաղորդում է Reuters-ը:

Տանտավին ղեկավարում էր Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը` Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Ըստ փորձագետների` խորհուրդն առավելապես կազմված էր Մուբարաքի կողմնակիցներից եւ որոշակի վտանգ է ներկայացնում Մուրսիի համար:

Նախարարին կփոխարինի գեներալ Աբդելատիֆ Սիսին: Գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել գեներալ Սիդկի Սոբին:

Այս քայլը բացատրվում է  նրանով, որ երկու ուժայիններն էլ հասել էին կենսաթոշակային տարիքի: Նշվում է, որ նրանք խորհրդականի պաշտոններ կստանան: