«Pussy Riot» խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան հայտնվել է գերմանական «Der Spiegel» ամսագրի շապիկին: Նկարը ուղեկցող վերնագրում ասվում է. «Պուտինյան Ռուսաստանը բռնապետության ճանապարհին»:

Ամսագրի  գլխավոր խմբագիր Գեորգ Մասքոլոն խմբախգրականում պարզաբանում է, որ Գերհարդ Շրեդերը խոսքերը, որ Պուտինը «մաքուր դեմոկրատ» է, այսօր խմբագրման կարիք ունեն:

Պուտինին ուղղված երբեմնի խոսքերը, որով նա վերջինիս բնորոշել է որպես «իրական ժողովրդավար», այսօր ուղղման կարիք ունի: Ամսագրի խմբագրի կարծիքով, փանկ-խմբի նկատմամբ իրականացվող դատական գործընթացով  Ռուսաստանը բռնել է բռնակալության ճանապարհը: Սակայն, ինչպես նշում է Մասքոլոն, Արեւմուտքում շատերը դեռեւս պատրաստ չեն ընդունել այդ իրողությունը, հայտնում է KM.RU-ն:

Պետք է նշել, որ ի թիվս արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների, որոնց թվում են առաջին մեծության  աստղեր (Սթինգ, Մադոննա, Բյորկ, Փիթեր Գաբրիել), Pussy Riot-ին ազատ արձակելու կոչով հանդես են եկել նաեւ Գերմանիայի խորհրդարանականները: