Սինայի  թերակղզու բեդուինյան ցեղերից մեկի առաջնորդ Հալաֆ ալ-Մենահին սպանվել է օգոստոսի 13-ի առավոտյան,երբ վերադառնում էր խորհրդակցությունից, որտեղ բեդուինները` տարածքում  խաղաղություն հաստատելու կոչով էին հանդես եկել: Նրա հետ սպանվել է նաեւ իր որդին:

Օգոստոսի 11-ին Սինայի հյուսիսում տեղակայված եգիպտական զորքերի խմբավորոմը սկսել է հակաահաբեկչական գործողությունների հիմնական փուլը` ուղղված թերակղզում գործող ծայրահեղական խմբավորումների վերացմանն ու շրջանում անվտանգության վերականգնմանը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մի շարք  փորձագետների կարծիքով,  եգիպտական բանակի կողմից ձեռնարկած գործողությունները կարող են տարիներով շարունակվել եւ վերաճել Սինայի բեդուինյան ցեղերի միջեւ երակարաձգված դիմադրության, որոնք մինչ այժմ հանդես են գալիս փոխադարձ պատասխանատվության եւ արյան վրեժի ավանդական սկզբունքների օգտին` Սինայում տեղակայված եւ ոստիկանական,  եւ եգիպտական բանակի ջոկատների նկատմամբ: