Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի մերձակայքում տեղի ունեցած ջրհեղեղի հաստատված զոհերի թիվը հասել է 92-ի: Եւս չորս մարդ անհետ կորած են համարվում: Նման տվյալներ է ներկայացրել երկրի տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային խորհուրդը:

Ընդամենը երկու օրում Ֆիլիպինների մայրաքաղաքում տեղացել է տեղումների մեկ ամսվա նորման, արդյունքում  Մեծ Մանիլայի շրջանում գետերը դուրս են եկել հունից, եւ ջուրը հեղեղել է հսկա մեգապոլիսի կեսը: Փրկարարները ստիպված են եղել մարդկանց տարհանել հենց փողոցներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախնական գնահատականներով, տարերքից տուժել է 3,3 մլն մարդ, ժամանակավոր կենտրոններում են մնում ավելի քան 418 հազար մարդ: