Օսլոյում կինը խանութից փորձել է դուրս բերել 42 դյույմ (1,07 մ) երկարությամբ հարթ հեռուստացույցը: Մետրանոց հեռուստացույցը կինը թաքցրել է կիսաշրջազգեստի տակ:

Բացի այդ, իրեն ուղեկցող տղամարդու հետ նա հասցրել է հեռաուստացույցը տանել մինչեւ ավտոբուսի կանգառ, հայտնում է Նորվեգիայի The Local պարբերականը: Բայց այստեղ նրանց բռնել է ոստիկանությունը:

Գողության մասին ոստիկաններին հայտնել է ականատեսը, հայտնում է «Գազետա.ru»-ն:

Թե ինչպես է հաջողվել կնոջը ոտքերի արանքում պահել հեռուստացույցը, հայտնի չէ: