Արջերը հարձակվել են Նորվեգիայի հյուսիսում գտնվող Յարֆորդ գյուղի տներից մեկի վրա: Տան տերերը, այն պահին, երբ արջը իր երեք ձագերի հետ մտել է տուն, տանը չեն եղել:

Անկոչ հյուրերը կերել են տան ողջ քաղցրավենիքը, այդ թվում մեղրը եւ շոկոլադները եւ խմել են 100 շիշ գարեջուր: Բացի այդ , կենդանիները ջարդել են տան մահճակալները, բացել են բոլոր պահարանները եւ պատերից պոկել փայտերը:

Առավոտյան վերադարձած տան բնակիչները անկարգությունների հեղինակներին բացահայտել են կենդանիների թողած թաթերի հետքերի միջոցով, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱՄն-ում արջը մտել է Վիսկոնսին նահանգի  բնակչի ավտոտնակ եւ գողացել է 22 կգ արեւածաղկի սերմ: