Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքի բնակիչները ստորագրություններ են հավաքում միակ կինոթատրոնի վաճառքի դեմ:
Նոգինսկ քաղաքի միակ կինոթատրոնը վաճառվել է Մելիքյան ընտանիքին պատկանող տեղական «Ռասսվետ» ընկերությանը: Ըստ բնակիչների` շինության նոր սեփականատերը, տարածքի վարձակալության գինը անչափ բարձրացրել են, որից հետո կինոթատրոնի տարածքը ցանկապատել եւ սկսել է ապամոնտաժել շինության արտաքին կառույցները:
Օգոստոսի 12-ին մոտ 300 մարդ հավաքվել են մերձմոսկովյան Նոգինսկի
քաղաքապետարանի մոտ` քաղաքի միակ կինոթատրոնը փրկելու համար:
Քաղաքագլուխ Վլադիմիր Խվատովը դուրս է եկել բնակիչների մոտ եւ բացատրել է կինոթատրոնի իրավիճակը, ինչից հետո վերջինները ստորագրահավաք են սկսել այն վաճառելու դեմ:
Կինոթատրոնը դեռեւս աշխատում է, սակայն վարձակալողները վախենում են, որ տերերը կհավաքեն նաեւ ներքին սարքավորումները: Կինոթատրոնի շենքի վրա որոշ ժամանակ կախված է եղել «Մենք շրջափակման մեջ ենք: Նոր սեփականատերերի գործողությունները անօրինակ են: Մենք բաց ենք եւ ուրախ ենք ձեզ տեսնել»,-նշել է «Լենտա.ru»-ն:
Օգոսստոսի 10-ին բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են ցանկապատի մոտ եւ երեկոյան փորձել են այն քանդել:




























