Մոսկվայի հյուսիս- արեւմուտքում ձերբակալվել է մեքենա առեւանգողը: Ինչպես հայտնել են «Ռոսբալտին» ոստիկանությունում, նախօրեին` ժամը 11:00-ին ոստիկանություն է դիմել մայրաքաղաքի ընկերություններից մեկի մենեջերը եւ հայտարարել ավտոմեքենայի առեւանգման մասին: 26-ամյա կինը պատմել է, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը առեւանգել են իր Ford Focus մակնիշի ավտոմեքենան, որը կայանած էր Իսակոսվկի 28 հասցեում:

Օպերատիվ- հետախուզական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 28-ամյա կասկածյալի Հայաստանից: Առեւանգված ավտոմեքենան նա փորձել է թաքցնել ավտոտնակում: Քննիչները պարզել են, որ վաղ առավոտյան նա կոտրել է մեքենայի կողպեքը եւ առեւանգել մեքենան: Այժմ մեքենան վերադարձվել է սեփականատիրոջը: