Գլխավոր քարտուղարի այցելությունը  մի երկիր, որտեղ «կառավարության ներկայացուցիչները հակասեմիթներ են, ովքեր ձգտում են վերացնել Իսրայելը, անգամ լավ նպատակների դեպքում,  մեծ սխալ կլինի»,-կարծում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այդ պատճառով Բան Կի Մունը չպետք է մեկնի  օգոստոսի 26-31 Թեհրանում կայանալիք «Չմիավորման շարժման» խորհրդակցությանը:

Այս մասին վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսային զրույցի ժամանակ հայտնել է Բան ԿիՄունին:

Ինչպես հայտնում է «Պիկ» հեռուսաալիքը, Նեթանյահուն ընդգծել է, որ պետքարտուղարը  Իրան կատարվելիք այցով կաջակցի ռեժիմին, ով բացահայտ կերպով հանդես է գալիս այլ պետության վերացման կոչով եւ ամեն ինչ անում  է այդ նպատակի հասնելու համար: Այս այցը ստվեր կգցի Բան Կի Մունի եւ ՄԱԿ-ի վրա: «Պարոն գլխավոր քարտուղար, Ձեր տեղը Թեհրանում չէ».-վստահեցրել է Իսրայելի վարչապետը: