Կոտայքի մարզի Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի «Մարմարիկ» ջրամբարի մոտ այսօր` օգոստոսի 13-ին Մերսեդես S 600 մակնիշի  ավտոմեքենան, որը վարել է  25-ամյա Մեսրոպ Մկրտչյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ գլորվել ձորը, ինչի արդյունքում 4 տուժողներ տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորների թվում են` վարորդը` Մեսրոպ Մկրտչյանը, 25-ամյա Գեւորգ Բաբայանը, 28-ամյա Հովհաննես Բաբասյանը եւ 27-ամյա Մաքսիմ Հարությունյանը: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: