Հայտնի կատարող Միխայիլ Կրուգի սպանության գործի քննությունը կարող է ունենալ անսպասելի շրջադարձ: Հիշեցնենք, որ 2002 թվականին անհայտ անձինք գնդակահարել են մի շարք հայտնի երգերի հեղինակին իր` արվարձանում գտնվող տանը: Լրատվամիջոցների տեղեկություններով` մի ցմահ դատապարտված ոչ միայն հայտնել է իրավապահներին, որ սպանել է երգչին սպանողին, այլեւ ցույց է տվել մարդասպանի գերեզմանը:
Միխայիլ Կրուգի հավանական մարդասպանի կմախքը հայտնաբերվել է Կալինինսկի շրջանում ` Տվերի մարձակայքում: Տեղը ցույց է տվել ցմահ ազատազրկման դատապարտված մի կալանավոր: Նրա խոսքով` իբրեւ թե հենց ինքն է սպանել հայտնի երգչի մարդասպանին, դեպքից մի քանի ամիս անց: Ենթադրաբար, մնացորդները պատկանում են Վեսելովին, որը կյանքի օրոք եղել է «Լոմովսկի» հանցավոր խմբավորման ակտիվ անդամ: Ներկայում իրականացվում են հայտնաբերված մասունքների դատաբժշկական եւ գենետիկ փորձաքննություններ, գրում է «Կոմերսանտը»:




























